Լիցենզիայի վճարի հաշվարկման կարգ

1

Ընդհանուր դրույթներ

  • 1.1. Կիրառողը (փոխադրողը), ծառայությունից օգտվելու և պատվերներ ստանալու իրավունքի դիմաց պարտավորվում է վճարել լիցենզիայի վճար՝ սահմանված պայմաններով:
  • 1.2. Լիցենզիայի վճարը հաշվարկվում է՝ ըստ Կիրառողի վարկանիշի և նախորդ 12 ամիսների ընթացքում հաջողությամբ կատարված բոլոր փոխադրումների ընդհանուր գումարի (այսուհետ՝ «Փոխադրումների Ընդհանուր Գումար»):
2

Վճարի չափերն ըստ վարկանիշի և կատարված պատվերների

Վարկանիշ (աստղերով)
Մինչև 500,000 դրամ
500,000 - 2,000,000
2,000,000 - 10,000,000
10,000,000 և ավել
Առանց վարկանիշի
15.0%
4 - 5
15.0%
14.4%
13.2%
12.0%
3 - 3.9
17.4%
16.8%
15.9%
15.3%
2 - 2.9
19.5%
18.9%
18.0%
17.4%
0 - 1.9
21.9%
21.3%
20.4%
19.8%
Վարկանիշը Առանց վարկանիշի
Մինչև 500,000 դրամ
15.0%
500,000 - 2,000,000
2,000,000 - 10,000,000
10,000,000 և ավել
Վարկանիշը 4 - 5
Մինչև 500,000 դրամ
15.0%
500,000 - 2,000,000
14.4%
2,000,000 - 10,000,000
13.2%
10,000,000 և ավել
12.0%
Վարկանիշը 3 - 3.9
Մինչև 500,000 դրամ
17.4%
500,000 - 2,000,000
16.8%
2,000,000 - 10,000,000
15.9%
10,000,000 և ավել
15.3%
Վարկանիշը 2 - 2.9
Մինչև 500,000 դրամ
19.5%
500,000 - 2,000,000
18.9%
2,000,000 - 10,000,000
18.0%
10,000,000 և ավել
17.4%
Վարկանիշը 0 - 1.9
Մինչև 500,000 դրամ
21.9%
500,000 - 2,000,000
21.3%
2,000,000 - 10,000,000
20.4%
10,000,000 և ավել
19.8%

* Հաշվարկը կատարվում է ամսվա սկզբին՝ նախորդ 12 ամիսների տվյալներով:

3

Վարկանիշի հաշվարկման կարգ

  • 3.1. Վարկանիշը (rating) հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ՝ ըստ վերջին 20 պատվերի գնահատականների, որոնք տրվել են Օգտատերերի կողմից:
  • 3.2. Օգտատերը կարող է գնահատել փոխադրումը՝ 1-ից 5 աստղով՝ ծառայության որակից ելնելով:
  • 3.3․ Եթե պատվերը չի կայանում Կիրառողի՝ մեկնարկային վայրում չներկայանալու պատճառով, ապա՝
    1. Առաջին խախտման դեպքում Կիրառողին կարող է տրվել 2 վատ գնահատական՝ 0 աստղով։
    2. Հաջորդ խախտումների դեպքում Կիրառողին կարող է տրվել 5 վատ գնահատական՝ 0 աստղով։
    3. Եթե Կիրառողը մինչև 5 օրում ներկայացնում է ապացույցներ իր ներկայության վերաբերյալ (օրինակ՝ GPS տվյալներ, լուսանկար, զանգի պատմություն), տվյալ գնահատականները չեն ավելացվի։
4

Վճարի հաշվարկման մեթոդ

  • 4.1. Լիցենզիայի վճարը հաշվարկվում է՝
    1. պատվերի (փոխադրման) ամբողջական արժեքի,
    2. ինչպես նաև Կիրառողի կողմից տրամադրված հավելյալ ծառայությունների արժեքի հիման վրա (օրինակ՝ սպասման ժամ, ուղեբեռի հավելավճար, հատուկ պայմաններ)։