Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ԳԱՎԱԳ (ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ) ՄԻՋՈՑՈՎ ՄԱՐԴԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ք. Երևան
Պայմանագրի կողմ հանդիսացող Վարորդը մի կողմից, և ԳԱՎԱԳ ՍՊ ընկերությունը (Հասցե՝ ՀՀ, ք., Երևան, Հակոբ Հակոբյան 3/2), (այսուհետ` «Գործընկեր»), մյուս կողմից (երկուսը միասին այսուհետ` «Կողմեր»), , կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` «Պայմանագիր») հետևյալի մասին.
1ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Գավագ» - ՍՊԸ-ն, որը գտնվում է Հայաստան, ք.Երևան, Հակոբ Հակոբյան 3/2 հասցեում, հանդիսանում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածին համապատասխան էլեկտրոնային հարթակում ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող կազմակերպություն։
«Վարորդ» - անձ, որը համագործակցում է Գործընկերոջ հետ և գործընկերոջ կողմից ավելացված է Ծառայությանը, ով իրավունք ունի վարել Տրանսպորտային միջոցը՝ ոչ կանոնավոր տրանսպորտային ծառայություններ մատուցելու և/կամ Օգտատերերին փոխադրման հետ կապված այլ ծառայություններ մատուցելու համար։
«Օգտատեր» - ֆիզիկական անձ, ով օգտվում է Գավագ էլեկտրոնային հարթակի ծառայությունից՝ համաձայն առցանց հետևյալ հասցեով հրապարակված օգտագործման պայմանների մեջ նշված պայմանների՝ https://https://gavag.am/ogtagorcman-paymanner/:
«Ծառայությունը Օգտատերերին հնարավորություն է տալիս պատվերներ ներկայացնել ոչ կանոնավոր տրանսպորտային փոխադրման ծառայությունների և ինքնաշխատ կերպով մշակել և փոխանցել Օգտատերերի պատվերները Վարորդներին: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 16-րդ հոդվածի Ծառայությունը էլեկտրոնային հարթակ է։
22․ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
2.1. Սույն պայմանագրի համաձայն Վարորդը պարտավորվում է Գործընկերոջը Օգտատիրոջ պատվերի համաձայն մատուցել ծառայություններ մարդատար տրանսպորտային միջոցներով ուղևորների և ուղեբեռների ոչ կանոնավոր փոխադրման և (կամ) այլ ծառայությունների մատուցման իրականացումն ապահովելու վերաբերյալ (այսուհետ` «Ծառայություններ») և ունի իրավունք դրա դիմաց ստանալու վարձատրություն:
2.2. Գործընկերը Ուղևորների և Ուղեբեռների ոչ կանոնավոր փոխադրման/այլ ծառայությունների մատուցման իրականացման համար https://gavag.am/ կայքում մանրամասն տեղեկատվություն է տեղադրում Վարոդի մասին նրա կողմից տրամադրած տեղեկության համաձայն,
2.3. Գործընկերը իրավունք ունի ձեռնարկել ցանկացած գործողություն (վերահսկիչ միջոց)՝ ստուգելու Վարորդին ներկայացվող պահանջների համապատասխանությունը և նրա կողմից Գավագ ծառայություններից օգտվելու պահանջների պահպանությունը, ներառյալ ստուգել Օգտատերերին մատուցվող ծառայությունների և/կամ այլ ծառայությունների որակը: Վերահսկողական գործունեության արդյունքներից ստացված տվյալները համարվում են բավարար, որպեսզի հաստատվի ծառայությունների որակի անհամապատասխանությունը Պայմանագրի և Ընդհանուր պայմանների պահանջներին:
2.4. Գործընկերը (Էլեկտրոնային հարթակի) պայմանների և առանձնահատկությունների համաձայն իրականացնում է Վարորդի կողմից մատուցված ոչ կանոնավոր տրանսպորտային փոխադրման ծառայությունների դիմաց վարձատրության գումարի ստացումը և վերջինիս փոխանցումը: Վարորդը տալիս է իր համաձայնությունը, որպեսզի իր կողմից մատուցված ոչ կանոնավոր փոխադրման ծառայությունների Օգտատերերի կողմից վճարված գումարը փոխանցվի Գործընկերոջը:
2.5. Վարորդը գործում է որպես անկախ ծառայություն մատուցող և չի համարվում Գավագ-ի աշխատակից, գործակալ կամ ներկայացուցիչ, եթե առանձին գրավոր պայմանագրով այլ բան նախատեսված չէ։ Վարորդը պատասխանատու է իր հարկային, լիցենզավորման, ապահովագրական և իրավական պարտավորությունների կատարման համար:
33․ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
3.1. Ի կատարումն Պայմանագրի Վարորդը պարտավորվում է.`
3.1.1. Ծառայությունները մատուցել պատշաճ որակով,
3.1.2.Բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, չհրապարակել Գործընկերոջ կամ Օգտատիրոջ` առևտրային, բանկային, ապահովագրական, ծառայողական կամ այլ գաղտնիք կազմող տեղեկատվությունը, որն իրեն հայտնի է դարձել Պայմանագրի կատարման ընթացքում,
3.1.3. Ծառայությունները մատուցել անձամբ,
3.1.4. Գործընկերոջ պահանջով վերջինիս ներկայացնել հաշվետվություններ և ընթացիկ տեղեկատվություն` Ծառայությունների մատուցման ընթացքի վերաբերյալ:
3.2. Ի կատարումն Պայմանագրի Գործընկերն իրավունք ունի.
3.2.1. Վարորդից պահանջել անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր,
3.2.2. Կասեցնել կամ դադարեցնել վարորդի հասանելիությունը հարթակին, եթե վարորդը խախտում է պայմանները, ստանում է կրկնվող հիմնավոր բողոքներ, տրամադրում է սխալ փաստաթղթեր, չի կատարում պատվերներ կամ որևէ կերպ վնասում է հարթակի հեղինակությանը։
3.3. Ի կատարումն Պայմանագրի` Վարորդը պարտավորվում է.
3.3.1. Ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և այլ ծառայությունները մատուցել «Գավագ» ծառայության էլէկտրոնային հարթակի օգտագործմամբ տրանսպորտային միջոցներով ուղևորների և ուղեբեռների ոչ կանոնավոր փոխադրման և (կամ) այլ ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններին համապատասխան:
3.3.2. Գործընկերոջը տրամադրել արդի, ճշգրիտ ու սպառիչ տեղեկատվություն հետևյալի մասին.
ա/ Անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, քաղաքացիություն, հարկ վճարողի հաշվառման համար, վարորդի լուսանկարը, սոցիալական քարտի համարը/հանրային ծառայությունների համարանիշը, գրանցման և փաստացի բնակության հասցեները, անձնագրի կամ նույնականացման քարտի էջերի սկանավորված պատճենները, վարորդական վկայականը, վարորդի կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար):
բ/ Տրանսպորտային միջոցի պետհամարանիշը, տրանսպորտային միջոցի մակնիշը (ըստ տրանսպորտային միջոցի անձնագրի), արտադրության տարեթիվը (ըստ տրանսպորտային միջոցի անձնագրի), տրանսպորտային միջոցի գույնը, տրանսպորտային միջոցի անձնագրի սկանավորված պատճենը (երկկողմանի), ապահովագրությունը, տրանսպորտային միջոցի լուսանկարները, փոխադրամիջոցի կրողունակությունը (տոննաներով):
3.4. Սույնով Վարորդը երաշխավորում է իր՝ որպես ոչ կանոնավոր տրանսպորտային ծառայությունների կամ տաքսի ծառայությունների և/կամ այլ ծառայությունների մատուցողի մասին ճիշտ տեղեկատվության տրամադրումը (Վարորդը գիտակցում և ընդունում է, որ ոչ կանոնավոր տրանսպորտային փոխադրման ծառայություններ մատուցողի և/կամ այլ ծառայությունների մասին տեղեկատվությունը կարտացոլվի կայքում և հասանելի այլ մասերում և համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության կփոխանցվի):
3.5. Վարորդը պարտավորվում է փոխհատուցել գործընկերոջ կրած բոլոր կորուստները և վնասները, որոնք առաջացել են Վարորդի կողմից սխալ, թերի կամ ոչ արդիական տեղեկության տրամադրման արդյուքում՝ Գավագ ծառայության էլէկտրոնային հարթակում սխալ տեղեկատվության արտացոլման հետևանքով:
3.6. Եթե Գործընկերը ստանում է հարցում այդ թվում՝ էլեկտրոնային փոստով ուղևորից/Օգտատիրոջից ճանապարհորդության ժամանակ տեղի ունեցած վթարի մասին, որը տեղի է ունեցել ուղևորափոխադրման ծառայության մատուցման հայտի շրջանակներում, (ներառյալ ճանապարհատրանսպորտային պատահարը, այլ վթարի դեպք, որը վտանգ է ներկայացնում ուղևորի/Օգտատիրոջ կյանքի, առողջության և (կամ) գույքի համար), Վարորդը պարտավոր է տրամադրել պահանջվող տեղեկատվությունը և փաստաթղթերը այդ միջադեպի հետ կապված (ներառյալ՝ փաստաթղթեր, որոնք կազմվել են դժբախտ պատահարի փաստով, դժբախտ պատահարի դեպքում) ուղևորին/Օգտատիրոջը կամ Գործընկերոջ և ուղևորին/Օգտատիրոջը փոխանցելու նպատակով և նաև Վարորդը պարտավոր է ապահովել ուղևորին/Օգտատիրոջը հասցված վնասի փոխհատուցումը:
3.7. Վարորդը պարտավորվում է անհապաղ պատասխանել գործընկերոջ հարցումներին Օգտատերերի/Վարորդների վերաբերյալ և ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում դրանք Գործընկերոջն ուղարկելու պահից՝ կոնֆլիկտային իրավիճակները լուծել և, անհրաժեշտության դեպքում, փոխհատուցում վճարել Օգտատիրոջը պատճառված վնասի համար, ինչպես նաև տեղեկացնել ձեռնարկված միջոցների մասին:
3.8. Չտրամադրել Օգտատերերի անձնական տվյալները, ներառյալ հեռախոսահամարները, երրորդ անձանց և (կամ) չօգտագործել Օգտատերերի անձնական տվյալները այլ նպատակներով, քան նախատեսված են «Գավագ» ծառայության էլէկտրոնային հարթակում մարդատար տրանսպորտային միջոցներով ուղևորների և ուղեբեռների ոչ կանոնավոր փոխադրման և (կամ) այլ ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններով, ներառյալ՝ չանել հեռախոսազանգեր և չուղարկել տեքստային հաղորդագրություններ առանց անհրաժեշտության, և որոնց բովանդակությունը ուղղակիորեն կապված չէ պատվերների հետ (սպամ, գովազդ և այլն):
3.9.Իր գործողություններով և վարքագծով բացառել Գործընկերոջ և նրա կողմից Ծառայությունների մատուցման վերաբերյալ իրեն հայտնի դարձած տեղեկությունների ու Պատվիրատուի` առևտրային, բանկային, ապահովագրական, ծառայողական կամ այլ գաղտնիք կազմող տեղեկատվությունը` երրորդ անձանց հասանելի դառնալու հնարավորությունը,
3.10. Սույն պայմանագով սահմանված պարտավորությունների խախտման համար կողմերը կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն։
3.11. Վարորդը իրավունք չունի ծառայություն մատուցել ալկոհոլի, թմրամիջոցների կամ վարելու կարողությունը նվազեցնող դեղերի ազդեցության տակ,
3.12. Վարորդը իրավունք չունի ուղևորից պահանջել չհամաձայնեցված լրացուցիչ վճար,
3.13. Վարորդը իրավունք չունի դրսևորել վիրավորական, սպառնալից, խտրական կամ ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ,
3.14. Վարորդն իրավունք չունի պատվերը կատարել չհաստատված մեքենայով կամ այլ վարորդի միջոցով՝ առանց Գավագ-ի համաձայնության։ Մեքենան պետք է լինի մաքուր, տեխնիկապես սարքին, անվտանգ օգտագործման համար, օրինական շահագործվող և համապատասխանի պատվերում նշված դասին։ Վարորդը պարտավոր է պահպանել քաղաքավարի վարքագիծ, ճանապարհային երթևեկության կանոնները, անվտանգ վարելու նորմերը և չխախտել ուղևորների անձնական տարածքը։
3.15. Ուղևորները կարող են գնահատել վարորդի հաղորդակցությունը, վարորդական հմտությունները, մեքենան, անվտանգ վարումը և մաքրությունը։ Գնահատականները, բողոքները, պատվերների կատարողականը և ծառայության որակը կարող են ազդել վարորդի տեսանելիության, վճարի, նոր պատվերների հասանելիության և կարող է հանգեցնել հաշվի սահմանափակման կամ համագործակցության դադարեցման։ Վարորդը պարտավոր է հետևել հարթակի, էլ. փոստի, SMS/WhatsApp կամ այլ ծանուցումներին և պահպանել հասանելի կապի միջոցներ։
3.16. Վարորդի վճարը կարող է հաշվարկվել հաշվի առնելով սահմանված բազային տոկոսը, վարորդի ավարտված պատվերների քանակը, վերջին 12 ամսվա պատվերների ծավալը, ուղևորների գնահատականները և գործող այլ պայմանները։ Առաջին պատվերների, նոր վարորդների կամ բավարար պատմություն չունեցող վարորդների համար կարող են կիրառվել առանձին կանոններ։
3.17. Վարորդը պատասխանատու է բանկային, քարտային այլ վճարման տվյալների ճշգրտության համար։ Սխալ կամ բացակայող վճարման տվյալների, բանկային սահմանափակման, վճարային համակարգի խափանման, ուղևորի բողոքի կամ ստուգման անհրաժեշտության դեպքում Գավագ-ը կարող է հետաձգել, պահել կամ վերահաշվարկել վճարումը մինչև հարցի պարզաբանումը։
3.18. Վարորդի կողմից պատվերի անհիմն ուշ չեղարկումը, չներկայանալը, ծառայության ոչ պատշաճ կատարումը կամ ուղևորի հետ ուղղակի պայմանավորվածությամբ հարթակը շրջանցելը կարող է հանգեցնել տույժի, վճարման պահման, հաշվի սահմանափակման կամ համագործակցության դադարեցման։
3.19. Վարորդի գնային առաջարկը կապված է կոնկրետ պատվերի, վարորդի և ընտրված մեքենայի հետ։ Առաջարկ ներկայացնելիս վարորդը հաստատում է, որ հասանելի է նշված ամսաթվին և ժամին, մեքենան համապատասխանում է պատվերի պահանջներին, իսկ նշված գինը ներառում է պատվերի կատարման համար անհրաժեշտ սովորական ծախսերը, եթե հարթակում այլ բան չի նշվել։
3.20. Ուղևորի կողմից այլ վարորդի առաջարկի ընտրության կամ վճարման դեպքում վարորդը չի ստանում տվյալ պատվերի կատարման իրավունք կամ վճարման պահանջ։ Վարորդի առաջարկը կարող է չեղարկվել կամ փոփոխվել միայն մինչև այն պահը, երբ ուղևորի կողմից տվյալ առաջարկը ընտրվել և/կամ վճարվել է, եթե հարթակը տվյալ պահին թույլ է տալիս այդ գործողությունը։
3.21. Պատվեր ընդունելուց հետո վարորդը պարտավոր է ներկայանալ նշված վայրում և ժամանակին։
3.22. Եթե վարորդի մոտ ծագել է պատվերի կատարման անհնարինություն, նա պարտավոր է հնարավորինս շուտ տեղեկացնել Գավագ-ին։
3.23. Օդանավակայանից դիմավորման դեպքում վարորդը պետք է հետևի թռիչքի տվյալներին, օգտագործի համաձայնեցված հանդիպման ձևը և անհրաժեշտության դեպքում պահի անվանական ցուցանակ։
3.24. Սխալ, ժամկետանց կամ կեղծ փաստաթղթերի դեպքում հաշիվը կարող է կասեցվել կամ դադարեցվել։
4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
4.1. Վարձավճարը հաշվարկվում է՝ ըստ Վարորդի վարկանիշի, վավերապայմանների և հետևյալ վճարման կարգին համապատասխան https://gavag.am/calculation-rules/
4ՎԱՐՈՐԴԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ/ԿԱՄ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ
5.1. Վարոդը համաձայն է և ընդունում է, որ Հաճախորդների համար հասանելի է միայն անկանխիկ վճարման գործառույթը:
5.2. Ծառայության դիմաց Օգտագործողի կողմից անկանխիկ վճարումներ կատարելիս, պատվերների համար համապատասխան գումարները փոխանցվում են Գործընկերոջը սակայն կարող են տնօրինվել միայն պատվերի կատարումից հետո:
5ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
6.1. Վարորդը իրավունք ունի ցանկացած պահի միակողմ հրաժարվել Պայմանագրից՝ կատարելով համապատասխան դուրսգրման ընթացակարգ:
6.2. Գործընկերն իրավունք ունի միակողմ հրաժարվել Պայմանագրից, եթե Վարորդը խախտել է Պայմանագրի որևէ կետ՝ այդ մասին ծանուցելով Վարորդին իր կողմից տրամադրված կոնտակտային տվյալներով:
6.3. Պայմանագիրը վաղաժամկետ լուծվելու դեպքում Գործընկերը պարտավոր է վարձատրել Վարորդին նրա կողմից փաստացի մատուցված Ծառայությունների ծավալին համամասնորեն:
6ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
7.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում էլ հարթակում գրանցման և վավերապայմանների ընդունման պահից և գործում է անորոշ ժամկետով, ինչպես նաև օրենքով և Պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
7.2. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են դատական կարգով` միայն Հայաստանի Հանրապետության դատարաններում: Վեճերի նկատմամբ կիրառելի իրավունք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:
7.3.Վարորդը պատասխանատու է իր գործողությունների, անգործության, ճանապարհային խախտումների, մեքենայի տեխնիկական վիճակի, ապահովագրության և ուղևորին կամ երրորդ անձանց պատճառված վնասի համար՝ ՀՀ օրենսդրության սահմաններում։ Գավագ-ը պատասխանատվություն չի կրում վարորդի կողմից թույլ տրված խախտումների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտադիր օրենքով սահմանված է այլ պատասխանատվություն։
7.4. Պայմանագիրը կնքված է էլեկտրոնային հաստատման միջոցով:
7.5.Գործընկերը որևէ պարագայում չի երաշխավորում Վարորդի համար Ծառայությունների լիարժեք և մշտական հասանելիությունը և պատվերների մշտական և կանոնավոր առկայություն:
7.6. Ծանուցումները համարվում են հասցեատիրոջ կողմից ստացված, եթե դրանք ուղարկվել են Պայմանագրում նշված տվյալներով:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ
Փոփոխություններն ուղարկվում են տրամադրված Էլ հասցեի միջոցով